ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը։
Համաձայն կարգի՝ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում աշխատանքային 3 օրվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու պարագայում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը: Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և թափուր պաշտոնը համալրվում է ոչ մրցութային կարգով, եթե պաշտոնը թափուր է ժամանակավորապես, և առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:
Մրցույթի մասին հայտարարություն
Թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում, տնօրենն այդ մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Հայտարարությունը հրապարակվում է հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքում (www.azdarar.am) և տեղական մամուլում:
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հրապարակման օրվանից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար
Մրցույթին կարող է մասնակցել տվյալ պաշտոնով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը, ինչպես նաև դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ կերպով հանցագործություն կատարելու համար:
Մրցութային հանձնաժողով
Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն, տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական աշխատող, լիազոր մարմնի ներկայացուցիչ, մանկավարժական աշխատող այլ հաստատությունից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Նիստն իրավազոր չլինելու դեպքում այն կարող է հետաձգվել 2 անգամ մինչև 3 աշխատանքային օրով: Նիստի՝ 3-րդ անգամ իրավազոր չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:
Մրցույթ` թեստավորման և հարցազրույցի փուլերով
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքում:
Թեստավորման փուլի համար յուրաքանչյուր հաստատություն նախարարության կայքում հրապարակված հարցաշարի հիման վրա կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած հարցաշարի 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ամբողջական ճիշտ պատասխանն է: Թեստավորման փուլը համարվում է հաղթահարված առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում:
Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո: Հարցազրույցի փուլի ժամանակ մասնակիցը պատահական ընտրությամբ հարցաշարից ընտրում է 5 հարց: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:
Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ