ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտակների մրցույթ

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթ՝ «Մենք գիտենք, որ դուք գիտեք» խորագրով «Աշխարհագրություն» առարկայից ուսուցչուհի Մարինե Միլիտոնյանի նախաձեռնությամբ IXԱ և IXԲ դասարանների միջև:

Մրցում էին «Արարատ» և «Էվերեստ» թիմերը: Մրցույթի ընթացքում ապահովվեց միջառարկայական կապ «Պատմություն», «Գրականություն», «Շախմատ» և «Կերպարվեստ» առարկաների միջև:

Խորացան սովորողների գիտելիքները աշխարհագրությունից, պատմությունից, գրականությունից: Աշակերտները կարողացան ազատ կարծիք արտահայտել, փոխանակել մտքեր:

Մրցույթը ուսանելի էր ու հագեցած:

Քրիստինե Շհոյան
Բնագիտական առարկաների մ/մ նախագահ