ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսանելի դաս

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

5-րդ Բ դասարանում ՀԵՊ առարկայի ամփոփիչ դաս էր, թեման՝ «Առակների մեկնություն»: Աշակերտները պատմեցին, վերարտադրեցին և ներկայացրեցին Սերմնացանի, Որոմների և Բարի Սամարացու մասին առակների բովանդակությունը:

ՀԵՊ առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանը կազմակերպեց մնջախաղ՝ «Քրիստոսի փորձությունը անապատում», աշակերտները բեմականացրին «Անառակ որդու վերադարձը» առակը:

Աշակերտներն ինքնուրույն մտքեր ու կարծիքներ հայտնեցին ծնողասիրության, ընկերասիրության, պարկեշտության, ազնվության, Աստծո հանդեպ հավատի, Աստծո խոսքը լսելու, հասկանալու և պահպանելու վերաբերյալ. չէ՞ որ պարարտ հողը նման է այն մարդկանց, որոնց գործերը բարի պտուղներ են տալիս, ինչպես ցորենի սերմնահատիկը:

Դասի ընթացքում աշակերտները միմյանց լրացնում էին, հիմնավորված փաստարկներով մտքեր փոխանակում, օգտվում բարեկիրթ ու գրագետ հաղորդակցական կանոններից, խոսքի ճիշտ վարվելաձևով, հարգելով ընկերոջ կարծիքը, մասնակցում քննարկմանը:

Դասն ուսանելի էր, աշակերտները սովորեցին, որ պետք է սիրել ոչ միայն խոսքով, նաև գործով, ինչպես նաև զղջացողին պետք է ներել:

Լճաշենի միջնակարգ դպրոց