ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցած համաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և տարբեր բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ:
Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։ Հանդիպման մասնակիցներին տեսակապով ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Թաուֆիկ Ջելասին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունելի է համարել, որ համաժողովին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ, ինչը վկայում է, որ մեդիագրագիտության խնդրի՝ ապագա սերնդի կողմից գիտակցումը բարձր է։
«Գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալը ենթադրում է նման գիտելիքներ, հմտություններ, արժեք և վերաբերմունք ունեցող քաղաքացու առկայություն, և այդ ամենի հիմքը կրթությունն է։ Եվ այս առումով հատկապես վերջին տարիներին իրականացվում է հսկայական աշխատանք, և առկա է մեդիագրագիտության խնդրի հստակ գիտակցում։ Մասնավորապես Կառավարության ծրագրում ամրագրված է, որ հանրակրթության ոլորտում պետք է բարելավվի մեդիագրագիտության մակարդակը»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչում ընդգծված է թվային և մեդիա կարողունակության ձևավորման կարևորությունը, իսկ հանրակրթության պետական նոր չափորոշչով և առարկայական չափորոշիչներով նախատեսվում է ինտեգրել մեդիագրագիտությունը դպրոցական տարբեր առարկաների ծրագրերում, այն դարձնել կրթության բաղադրիչ՝ տարբեր թեմաների մեջ ներառելով քննադատական մտածողության, աղբյուրների ստուգման, մեդիա նյութերի ստեղծման, գործիքների կիրառության և այլ հմտություններ։
«Ներկայում Տավուշի մարզում փորձարկվող չափորոշիչներն առանձնանում են նրանով, որ գիտելիքին զուգահեռ՝ շեշտադրված է հմտությունների ձևավորումը, այդ թվում` ժողովրդավարական հասարակության անդամի համապատասխան հմտությունները, իսկ մեդիա և թվային գրագիտությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր բաղադրիչներից է»,- շեշտել է Արթուր Մարտիրոսյանը։
Նա նաև հավելել է, որ բուհական մասնագիտությունների ու որակավորումների ցանկում ներառված են «Մեդիաարվեստ» մասնագիտությունը, «Մեդիաարվեստ» և «Հեռուստամշակույթ» բակալավրի ու «Մուլտիմեդիա» մագիստրոսի կրթական ծրագրերը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում, ի թիվս այլ թիրախների, ամրագրվել են թվային տեխնոլոգիաների շարունակական արդիականացման, մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համապատասխան գործընթացներ են իրականացվում նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Դեռևս 2017 թվականից ‹‹Մեդիա›› նախաձեռնությունների կենտրոնի հետ իրականացվում են ոչ ֆորմալ կրթության դասընթացներ։ Նախարարի տեղակալը նաև փաստել է, որ վերջին երկու տարիներին երիտասարդության և լրացուցիչ ու շարունակական կրթության ծրագրերի շրջանակում հայտարարվել են մեդիագրագիտության բարձրացման վերաբերյալ դրամաշնորհներ` ուղղված հատկապես մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը։ Իր ելույթի ավարտին Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ համաժողովների անցկացումը մեդիագրագիտության բարձրացման տեսանկյունից և ներկաներին մաղթել արդյունավետ աշխատանք։
Բացման ելույթներին հաջորդել են թեմատիկ քննարկումները, որոնք անցկացվել են հետևյալ խորագրերով՝ «Ապատեղեկատվությունը՝ ժամանակակից մարտահրավեր», «Ապատեղեկատվության դեմ պայքարը՝ արտակարգ իրավիճակներում» և «Ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքներն ու միջոցները»: Թեմատիկ քննարկումներին ելույթներով հանդես են եկել ոլորտի ճանաչված փորձագետները:
Նշենք, որ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2021-2022 թթ. մասնակցության ծրագրի շրջանակում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ