Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել են համապատասխան պայմանագրերը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և Ճապոնիայի կառավարությանը նմանօրինակ քայլի համար. «Ձյուդոն Հայաստանում շատ սիրված և բավականին լայն մասսայականություն վայելող մարզաձև է: Մենք տարիների ընթացքում ունեցել ենք Եվրոպայի երկու չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակիցներ: Այսօր էլ բավական շատ մարզվողներ կան:
Գիտեմ՝ ՀՖԿՍՊԻ-ում շատ կարևորվում է ձյուդոն՝ որպես մարզաձև, և այն դրված է շատ լուրջ հիմքերի վրա: Ձեր օժանդակությամբ դահլիճը կդառնա շատ ավելի բարեկարգ, ու դա անմիջական ազդեցություն կունենա հետագայում մարզաձևի որակի բարձրացման վրա: Հուսանք՝ Ձեր այս օժանդակության շնորհիվ մենք մի օր նաև օլիմպիական չեմպիոն կունենանք՝ այդպիսի նվաճման հասնելով Ձեր իսկ ազգային մարզաձևում»:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին դրամաշնորհային օժանդակություն է ցուցաբերվել Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում. «Վերակառուցումից և վերանորոգումից հետո ավելի քան 700 մարդ ավելի լավ հնարավորություն կունենա մարզվելու ձյուդոյի և կարատեի դահլիճում, բարելավված պայմաններում: Ուրախ եմ այս առիթով, քանի որ սպորտն առողջ ապրելու միջոց է: Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստներն ավելի մեծ տարածում կունենան Հայաստանում, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ այսպիսով մարմնավորելով յուրահատուկ սպորտային կամուրջ մեր ժողովուրդների, հատկապես՝ երիտասարդների միջև»,- ասել է Ֆուկուշիմա Մասանորին՝ հաջող ընթացք մաղթելով այս ծրագրի իրագործմանը:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ով ձյուդոյի վաստակավոր մարզիչ և օլիմպիական կարգի մրցավար է, նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը նմանօրինակ ծրագրի համար. «Ճապոնիայի դեսպանատան հետ բանակցային երկար գործընթաց ունեցանք մինչև այս վերջնակետին հասնելը: Ինձ համարում եմ ձյուդոյի մշակույթը կրող անձ, քանի որ 43 տարի ձյուդոյի մեջ եմ: ՀՖԿՍՊԻ-ի համար շատ մեծ պատիվ է այս դրամաշնորհը շահելը: Վստահ եմ՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի իրականացումից հետո էականորեն կբարելավվի բուհում կրթության որակը, հնարավորություն կունենանք մարզաձևերի ֆեդերացիաների հետ անցկացնելու մարզչական և մրցավարական սեմինարներ: Նախատեսում ենք մարզադահլիճում նաև վետերանների ու մանկապատանեկան տարիքի խմբեր ունենալ»:
Դավիթ Խիթարյանի խոսքով՝ այդ գումարով նախատեսվում է նախ և առաջ վերակառուցել մարզադահլիճի տանիքը և ոչ միայն. «Դահլիճը չէր համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունեինք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունեինք: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը: Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում»:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար, իսկ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ