ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով աշխատաժողով՝ նվիրված մայրաքաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը

Մարտի 15, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 16-17-ը կանցկացնի «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողով, որի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, միջնադարյան, նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև արդի փուլում այդ ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցերը:

Աշխատաժողովի հագեցած ծրագրում ներառված զեկուցումները հիմնականում վերջին տարիներին հետազոտողների նոր ուսումնասիրությունների արդյունք են, որոնք առանձին դեպքերում նոր լույս կսփռեն քաղաքի պատմական անցյալի, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում կերտված հուշարձանների պատմության վրա:

Աշխատաժողովի բացումը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին. նիստի սկիզբը՝ 11։30-ին Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Մատենադարանյան նիստերին կներկայացվեն նյութեր՝ նվիրված Երևանի՝ հին և միջնադարյան ժամանակափուլերում ստեղծված մի շարք հուշարձանների:

Մարտի 17-ին՝ ժամը 11:30-ին, աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Վերնիսաժի հարևանությամբ), որտեղ նախատեսված է երկու նիստ՝ «Երևանը՝ նախախորհրդային և խորհրդային», ինչպես նաև «Երևանը՝ անկախության շրջաններում» բաժանմամբ: Այս նիստերին ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նշյալ փուլերի հուշարձաններին և դրանց առնչվող հարցերին:

Աշխատաժողովը կեզրափակվի կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում կամփոփվեն աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն Երևանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին ներկայացվող թեմաներին կարելի է ծանոթանալ ծրագրում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)