ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արագ շախմատի մրցաշար

Մարտի 15, 2022
Դպրոցական անցուդարձ

Արագ շախմատի մրցաշար

Մարտի 13-ի ձյունառատ կիրակին ուրախ տրամադրությամբ անցկացրին Կապանի N5 հիմնական դպրոցի շախմատասեր սաները։

Ժամը 11: 00-ին Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց քաղաքի պատանի շախմատիստների «Արագ շախմատ» սպարտակիադան, շվեյցարական մրցակարգով` 9 տուրից։

Դպրոցի սաները` երեք աղջիկ և երեք տղա (Շողեր Կարապետյան-9-րդ «բ», Արմինե Օհանջանյան-8-րդ «ա», Թինա Ղազարյան-4-րդ «գ», Համլետ Յուզբաշյան-9-րդ «ա», Արտուր Համբարձումյան-9-րդ «բ», Ալեքս Պողոսյան - 7-րդ «բ») գրավեցին թիմային 2-րդ տեղը։

Շնորհավորում ենք թիմի անդամներին և դպրոցի համակազմին։

Կապանի N 5 հիմնական դպրոց