ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկույցը:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ հանրակրթության ոլորտում մեկնարկել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ իրականացված աշխատանքները համահունչ են այն ծավալին, որը Կառավարությունը պարտավորվել է իրագործել մինչև 2026 թվականը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործարկվել է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր՝ կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում մասնակիցները կստանան 30-50% հավելավճար: Նախարարը վստահեցրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և կկատարելագործվի: Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձել է Վահրամ Դումանյանը, 2021 թվականին մեկնարկած կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումն է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար, որն իր բնույթով կրթական ծառայությունների կազմակերպման և որակի ապահովման ամբողջությամբ նոր մոտեցում է։
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին՝ նախարարը նշել է, որ 2021 թվականին պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 44- օրյա պատերազմի մասնակիցներին: Նախարարն անդրադարձել է նաև բուհերում հոգաբարձուների խորհուրդների և ռեկտորների ընտրության գործընթացին, ինչպես նաև կրթության որակի ապահովման հարցերին:
Վահրամ Դումանյանը նշել է, որ գիտության ոլորտի հատկացումներն ավելացել են 83 տոկոսով, որը կարելի է համարել հեղափոխական: «Նման շեշտակի վերաբերմունքի փոփոխություն գիտության ոլորտի նկատմամբ երբեք չի եղել, սակայն ֆինանսավորման մեծացման պարագայում ակնկալվում է նաև համապատասխան արդյունքի ստացում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ կբարձրանա նաև գիտաշխատողների աշխատավարձը:
Վահրամ Դումանյանը փաստել է, որ շեշտակի փոխվել է նաև վերաբերմունքը մարզաշխարհի ներկայացուցիչների նկատմամբ. սահմանվել են մարզիկների և մարզիչների անվանական թոշակներ: Մշակույթի ոլորտում, ըստ նախարարի, կրթական հաստատություններում իրականացվել են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, օրինակ՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլն, որոնք կլինեն շարունակական: Մշակույթի ոլորտում իրականացվել են կապիտալ ներդրումներ: Մասնավորապես, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, որը կկրի շարունակական բնույթ: Նախարարը վստահեցրել է, որ մյուս հաստատություններում առկա բոլոր խնդիրները ևս կլուծվեն՝ ի շահ մշակույթի զարգացման:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ երիտասարդության ոլորտում պետությունը աջակցություն է ցուցաբերել 5 մարզային կենտրոնների. այս տարի կավելանան ևս 2-ը: «Մենք պետք է աջակցենք նմանատիպ կենտրոններին, որպեսզի մարզերում միջավայր փոխվի, քանի որ հատկապես սահմանամերձ համայնքներում ունենք երիտասարդների ժամանցի և զբաղվածության հետ կապված լրջագույն խնդիրներ»,-ընդգծել է նախարարը:
Վահրամ Դումանյանի զեկույցից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանին և Արա Խզմալյանին, ինչպես նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին:
Հարցերը հիմնականում վերաբերել են կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, մշակույթի ոլորտի աշխատակիցների վարձատրության, հուշարձանների պահպանության, բուհերում լաբորատոր սարքավորումների, մանկապարտեզների վերանորոգման, դրանցում երեխաների ընդգրկվածության և այլ խնդիրների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ