ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն». նոր կրթական ծրագրեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Մարտի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:

Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը` թեստային համապատասխան առաջադրանքներով, որոնք այժմ փորձաքննության փուլում են:

Բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի տարբեր բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը շնորհավորել է ներկաներին նոր կրթական ծրագրերի ներդրման կապակցությամբ: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:

«Գիտելիքահենք տնտեսության ստեղծումն առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով` շատ կարևոր է, որ բուհական համակարգում ենթակառուցվածքների կատարելագործումը նպաստում է երկու նոր կրթական ծրագրերի ներդրմանը: Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ներդրված բակալավրիական և մագիստրոսական նոր ծրագրերն աշխատաշուկայի համար որակյալ կադրեր կապահովեն:

«Մեր ցանկությունն է, որ նոր կրթական ծրագրերի շնորհիվ ունենանք բարձրակարգ մասնագետներ, որոնք կստեղծեն հայերենի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ օժտված ծրագրեր: Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ մենք ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն»,- փաստել է Կարեն Թռչունյանը:

Նա նաև նշել է, որ նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է: Կարեն Թռչունյանը շնորհավորել է ծրագրի իրականացման կապակցությամբ` բուհի պատասխանատուներին մաղթելով կրթական ծրագրի շարունակականություն և բարձր արդյունքներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմությունը: Նա նշել է, որ 25-ամսյա տևողությամբ,119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները: Կարինե Հարությունյանի խոսքով՝ հայերենի տեխնոլոգիացման գործընթացը դանդաղ է իրականացվում` ի համեմատ այլ լեզուների:

«Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չեն պատրաստվում լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոլորտային մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել թվային միջավայրերում հայերենի լիարժեք կիրառման ուղղությամբ հետազոտություններ և նորարարական մշակումներ` դրանք փոխկապակցելով օտար լեզուների հետ: Ուստի ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից նպատակ սահմանվեց զարգացնել կիրառական լեզվաբանության տեխնոլոգիահենք կրթությունը, օտար լեզուների փոխկապակցմամբ խթանել հայերենի կիրառությունը թվային միջավայրերում: Մեր մյուս կարևոր խնդիրն է եղել մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների նկարագիրը` համաեվրոպական լեզվաիմացության շրջանակներին համապատասխան և ներդնել հայերենի իմացության գնահատման առցանց գործիքակազմ»,- նշել է ռեկտոր Կարինե Հարությունյանը` ավելացնելով, որ գիտահետազոտական բոլոր նշված ուսումնասիրությունները կարող են իրագործվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նորաստեղծ «ՀայԼինգվոՏեք» կենտրոնում, որը ևս հիմնվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կենտրոնը, ինչպես բուհի ռեկտորն է վստահեցնում, կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ:

ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն հաստատվել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական մասնագիտական կրթական ծրագրերը. այժմ ընթացքի մեջ է այդ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում կարող է նշված մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել:

Կրթական նոր ծրագրերի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականության և այլ ծրագրերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)