ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարչապետը ԵՊԲՀ-ում ներկա է գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը

Մարտի 17, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին: Նշվել է, որ նախատեսվում է այստեղ իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: Ակնկալվում է, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացման հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:

Երևանի պետական բժշկական համալսարան այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ եղել է նաև ԵՊԲՀ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, որի գործունեությունը միտված է բժիշկ-ստոմատոլոգների գործնական հմտությունների զարգացմանը: Այն հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, արդի մասնագիտական գրականությամբ: Այստեղ կազմակերպվում են բժիշկների վերապատրաստման դասընթացներ, մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:

Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանում, ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճում, եղել Էմիլ Գաբրիելյանի անունը կրող 4-րդ լսարանում և ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը կրող 8-րդ լսարանում, որոնք վերակառուցվել են վերջերս:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)