ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները: ԿԳ նախարարը, կարևորելով «Էրազմուս +» ծրագրի դերը մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում, հորդորել է փորձագիտական խմբի անդամներին գործուն աջակցություն ցուցաբերել բարեփոխումների մշակման գործին: «Սա նույն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն է, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը: Աջակցությունը երկու ուղղությամբ է. առաջինը` այն մոտեցնել եվրոպական միջբուհական համագործակցության տրամաբանությանը, և երկրորդը՝ որակ ստեղծել»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Անշուտ, տեղյակ եք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն: Նախագծի` օրենքի ուժ ստանալուց հետո բարձրագույն կրթության ոլորտում ակնկալում ենք համակարգային լուրջ փոփոխություններ: Օրենքի դրույթների իրագործումը և, առհասարակ, բարձագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ մրցունակ կրթական հաստատություններ»:
Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ բարձրագույն կրթության բարեփոխումների մասով նախարարությունում գործում է 3 աշխատանքային խումբ` բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումների, բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման և ցանցային համալսարանների մշակման ուղղություններով: Հաշվի առնելով եվրոպական համալսարանական համակարգում ձեռք բերված «Էրազմուս+» փորձագիտական խմբի մասնագիտական լուրջ վերապատրաստումները` նախարարը նշել է, որ ՀՀ բուհական համակարգում նրանց փորձը արդյունավետ և կիրառելի կլինի հատկապես ուսանողների շարժունության ապահովման առումով: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շարժունության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած բուհերի միջև: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կրթության կլաստեր, որովհետև ունենք ընդամենը 87 000 ուսանող, և եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Ներկայացնելով «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը` Լանա Կառլովան նշել է, որ նմանօրինակ խմբեր կան աշխարհի 27 երկրներում, որոնց նպատակն է` աջակցել ազգային պետություններում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին: Հայաստանի խումբը ձևավորվել է դեռևս 2008 թվականին: Խմբի անդմաները փորձի ուսումնասիրման նպատակով վերապատրաստումներ և մասնագիտական այցեր են կատարել եվրոպական երկրներ, ուսումնասիրել բարձրագույն կրթության ոլորտում այդ երկրների փորձը, իրավիճակը, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` փորձագիտական խումբը պատրաստակամ է իր ողջ գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման մասնակիցները կարևորել են մարզային այցելությունների և ուսանողների դերի բարձրացման հիմնախնդիրները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռքբերել` պարբերաբար կազմակերպել նման քննարկումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ