ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Մարտի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի սովորողները (դասվար՝ Ն.Սողոմոնյան) այցելեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, որտեղ ծանոթացան գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսան, թե ինչպես են աշխատում տպագրական մեքենաները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաները գործնականում տեղեկացան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ, սիրեն գիրքը և հաճախ կարդան:

Շնորհակալություն «Էդիթ Պրինտ» հրատարակչության աշխատակիցներին։