ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայր՝ սրբություն ամենասուրբ

Մարտի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Մայր՝ սրբություն ամենասուրբ,
Մայր՝ նրբություն ամենանուրբ,
Դու ամենից քնքուշ էակ,
Դու արևից ավելի տաք,
Դու արևից զորեղ արև,
Այս ջերմաշունչ արևի տակ:

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի V գ դասարանի (դասղեկ՝ Մ. Ավետիսյան) դասղեկի ժամը կրում էր «Մայր՝ սրբություն ամենասուրբ» խորագիրը: Աշակերտները գեղեցիկ խոսքերով, բանաստեղծություններով շնորհավորեցին մայրիկներին և ուսուցիչներին գարնանային տոնի առթիվ: Իրենց սերն արտահայտեցին երգով ու պարով: Աշակերտների ջերմությունը և ոգևորությունը փոխանցվեց նաև ներկաներին:

Թանկագին ուսուցիչներ և մայրիկներ, ցանկանում ենք լավն ու բարին, թո՛ղ բոլորիդ աչքերը երբեք չտխրեն, թո՛ղ միշտ Ձեր գլխավերևում լինի անամպ երկինք, պայծառ արև և բոլորիս խաղաղություն