ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջարկվում է բուհերի մասնագիտությունների և որակավորումների ցանկում ընդգրկել «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիրը

Մարտի 18, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց` առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է կատարելագործել բուժքույրերի պատրաստումը, որպեսզի նրանք գործեն առավել արհեստավարժ և գրագետ:

Ըստ Առողջապահական ազգային ինստիտուտի (2018)՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 56,5 գործող բուժքույր, որը ցածր է մեկ շնչի հաշվով նախատեսված միջին թվից։ Ներկայում Հայաստանում բուժքույրական կրթությունը հասանելի է միայն միջին մասնագիտական կրթության մակարդակում։ Այն եռամյա կրթական ծրագիր է, որը շնորհում է «Բուժքույրական գործ»-ի որակավորում: Բուժքույրերի համար գործում են երեք առանձին մասնագիտացումներ` բուժքույրական գործ, բուժքույրական գործ ախտորոշիչ ծառայություններում, բուժքույրական գործի կառավարում:

Բուժքույրի մասնագիտությունը դարձել է անկախ գիտական ճյուղ, որը շարունակում է զարգանալ առողջության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար: Ներկայում ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ներառյալ հարևան Վրաստանում և Իրանում, կան բուժքույրական կրթության՝ բակալավրի աստիճան շնորհող ծրագրեր։

Բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության կարևորությունը բազմիցս շեշտադրել է այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ‹‹Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիան›› է։ Այն վերահաստատել է, որ բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթությունը պետք է լինի պրոֆեսիոնալ բուժքույրական գործունեության ոլորտ մուտք գործելու պահանջ։

Բացի դրանից՝ 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատողական այցի շրջանակում առողջապահական համակարգի մարդկային ներուժի ընթացիկ իրավիճակի գնահատման արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, մատնանշվել է, որ քոլեջներում ստանալով մասնագիտական   ուսուցում՝ բուժքույրերը մեկ անգամ որակավորվում են, և հետագա ուսուցման կազմակերպման հնարավորություններ այլևս չեն ունենում: ԱՀԿ-ն արձանագրել է նաև, որ Հայաստանում բուժքույրական մասնագիտությունը հետ է մնում միջազգային չափորոշիչներից, ինչն անբարենպաստ է բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու տեսանկյունից:

Հայաստանում ևս առաջացել է բուժքույրական կրթության կառուցվածքային և ուսումնական պլանների փոփոխման անհրաժեշտություն, որի հիմքով էլ մշակվել է «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (Bachelor of Science in Nursing/BSN):

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…