ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Մարտի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա hամար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․ մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը` https://apply.aef.am/:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ հասցեին կամ զանգահարել՝ (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով:

Կրթաթոշակները տրվում են ուսման ամբողջ վարձի համար:
Մասնագիտությունների ցանկից դուրս բացառություն են կազմում միայն 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պատերազմների մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:

Նշենք, որ Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրով ներկայում ֆինանսավորվում է 1200 ուսանողի ուսման վարձավճար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)