ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կանցկացվի «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

Մարտի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թ. մայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։


Կոնֆերանսի նպատակն է՝

  • խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի փորձով,
  • ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին,
  • նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը,
  • սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ,
  • նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:

Կոնֆերանսը կընթանա երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ։ Գլխավոր զեկույցներով հանդես կգան տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները կլինեն ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ընտրված լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։

Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 20.04.2022 թ.:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/yhdB9gbM9fpdwf4o8:

Հավելյալ տեղեկությունների համար աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16:00-ը, զանգահարել (010) 391070, (094) 108908 հեռախոսահամարներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն