ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Մարտի 23, 2022
Սպորտային լուրեր

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:

Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26–ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը:

Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն մարզական եռօրյա ճամբարի մարզումներին:

Հայաստանի երիտասարդական թիմին Հունաստանի մայրաքաղաք կուղեկցի մարզիչ Դավիթ Խաչատրյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն