ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը

Մարտի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձևաչափով ավագ դպրոցներում ներդնելու հնարավորության հարցը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության համար ԲՏՃՄ ուղղությամբ կրթության զարգացումն առաջնահերթություն է՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու նոր ծրագրեր և նախաձեռնություններ։ Նա շեշտել է, որ ՏՀՏ ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, հետևաբար պետք է փորձել համադրել այդ ծրագրերը, խուսափել կրկնություններից և առկա ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ ու թիրախային։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է «Արհեստական բանականություն» դասընթացի նպատակներն ու գործիքները՝ ընդգծելով, որ այն մշակվել է աշխարհի լավագույն փորձի հիման վրա։ Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում կրթության հասանելիության ապահովման համար այն մշակվել է նաև առցանց ձևաչափով։

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ դասընթացը երեք տարվա ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցների համար, ներառում է նաև թեստավորման մաս, ինտերակտիվ հարցեր և նախագծային աշխատանք։ Նրանք անդրադարձել են դասընթացի իրականացման համար դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովման և ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ ծրագիրը պետք է ներկայացվի ԿԶՆԱԿ՝ փորձաքննության համար, և դրական եզրակացության դեպքում երաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցը կարող է օգտագործել դասընթացը։ Փոխնախարարը նաև կարևորել է, որ դասընթացի բաղադրիչ է հանդիսանում նախագծային ուսուցումը, քանի որ նոր չափորոշչով՝ ավագ դպրոցներում այն դառնալու է պարտադիր։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման փորձը, այն է՝ գյուղական համայնքներում ուսուցիչների պակասի հետ կապված մենթոր դպրոցների կողմից իրականացվող ծրագիրը և վերջերս Ասիական զարգացման բանկի հետ մշակված՝ հեռավար կրթության հարթակը, որն ինտեգրված է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին։

Փոխնախարարը ներկայացրել է նաև ԲՏՃՄ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով։ Նա փաստել է, որ լրջագույն խնդիր է ԲՏՃՄ ուսուցիչների պակասի հարցը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը՝ մանկավարժական կրթության բարելավման գործիքներ, տվյալ առարկաների ուսուցիչների համար խրախուսման միջոցների անհրաժեշտություն և այլն։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման, նոր չափորոշչով սահմանված «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ մի շարք հարցեր։

Նշենք, որ կարևորելով ՏՀՏ բնագավառում տարբեր մեթոդաբանությամբ մոտեցումների կիրառումը՝ ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ համագործակցություն ունի նաև FAST հիմնադրամի հետ։ Նոր ծրագիրն ուղղված է ավագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում պատրաստվածության բարձրացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)