ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին

Մարտի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբԵրևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»): Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։ Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին. այդ օրն ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)