ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միշտ երազել է զինվոր դառնալ

Փետրվարի 14, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունն սկսում է ընտանիքից, զարգանում ու թևավորվում դպրոցում, ծավալվում՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ: Ու այսպես սերնդեսերունդ՝ սկսած Հայկ Նահապետից մինչև Անդրանիկ ու Մոնթե, մինչև արցախյան հերոսամարտ, մինչև արցախամարտ հերոսներ, մինչև այսօր և … վաղը, հավիտյան:

Հայրենասիրության ոգով է ապրել Օհանյանների ընտանիքը, որի մի մասնիկը՝ Մինաս Օհանյանը, սովորել է Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցում հինգ տարի (Մինասի քեռին և պապիկը ազատամարտիկներ են, ովքեր արտագաղթել են հայակեր Սումգայիթ քաղաքից): Ծնվել է Ռուսաստանում, բայց խնդրել է ծնողներին իրեն տեղափոխել Հայաստան, քանի որ ուզում է դառնալ սպա և ծառայել իր հայրենիքին:

Ծնողները կատարել են իրենց որդու խնդրանքը:

            2016 -17 ուսումնական տարվա սեպտեմբերից Մինասը տեղափոխվել է Նուբարաշենի «Փոքր Մհեր» կրթահամալիր:

            Սիրով ու մեծ ակնածանքով է խոսում կրթահամալիրի մասին, այնտեղի կրթական կյանքի մասին:

            Երազում է ավարտել կրթահամալիրը, ստանալ ռազմական բարձրագույն կրթություն և ծառայել իր հայրենիքին անմնացորդ:

            Սա  նոր սերունդն է, նոր ոգի առած սերունդը, հայրենասիրությամբ իր պապերին չզիջող սերունդը:

            Քանի հայի արգանդը այդպիսի սերունդ է ծնում, հայը հավերժ է, հայի հայրենիքը և ինքը՝ հայը, պաշտպանված է:

            Հաջողություններ քեզ քո կյանքավառ երազանքներո՛ւմ, իմ փոքրիկ, սիրելի՛ զինվոր Մինաս:

 

Մ. Զաքարյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)