ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

Մարտի 25, 2022
Մշակութային լուրեր

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ ավանդույթի համաձայն՝ գրողի տուն-թանգարանը բոլոր նշանակալից տարեթվերի առիթով գումարում է գիտաժողով՝ մեկ անգամ ևս արժևորելու անվանի գրողների վաստակը ժամանակների հոլովույթում:

Նրա նշմամբ՝ տարվա ընթացքում Դերենիկ Դեմիրճյանի ժառանգությունը հանրահռչակում են տարբեր միջոցառումներով: Անդրադառնում են Դեմիրճյան գրողին, դեմիրճյանական կինոյին, թատրոնին, նրա հասարակական, քաղաքական գործունեությանը, մարդկային նկարագրին, ընտանեկան, միջգրական կապերին, սակայն հոբելյանական տարին նշում են գիտաժողովով, որովհետև այն հնարավորություն է տալիս գիտական խոսք ասելու անվանի և դասական գրողի մասին:

«Նրա ոչ մի տողը, միտքը չպետք է անուշադրության մատնվեն, և մենք փորձում ենք բոլոր շերտերը բացել և յուրաքանչյուր գիտաժողովի ժամանակ մի նոր բան ներկայացնել, նոր բան մատուցել և՛ դեմիրճյանագետներին, և՛ դեմիրճյանասերներին»,- նշել է Ռաֆայելյանն ու հավելել՝ իր զեկույցը Դերենիկ Դեմիրճյանի՝ Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին ուղղված հակասական գնահատականի մասին է:

Կարինե Ռաֆայելյանի խոսքով՝ երբ լույս է տեսել Սարոյանի պատմվածքների ժողովածուն, Դեմիրճյանը շատ դրական է արտահայտվել գրքի մասին ու լուրջ կարծիք հայտնել, սակայն քաղաքական հանգամանքների բերումով նրանք հայտնվել են տարբեր ճամբարներում, և Դեմիրճյանը նույն գործերի վերաբերյալ բոլորովին այլ կարծիք է հայտնել ու ոչ դրական լույսի ներքո ներկայացրել դրանք: Ռաֆայելյանն առիթն օգտագործում է ասելու, որ մի բանը, որը վերաբերում է մեծերի գործերին, որն առկա է նրանց արխիվներում, կարիք չկա թաքցնելու, քանի այն որ չի ստվերի նրանց մեծությունը:

Ելույթներով հանդես են եկել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Գիտաժողովի շրջանակում մտավորականներն ու գրականագետները զեկույցներով անդրադարձել են հեղինակի ազգային, հասարակական, քաղաքական, գրական գործունեությանը, նրա անցած ճանապարհին վերաբերող նոր էջեր բացահայտել, ինչպես նաև ներկայացրել Դեմիրճյան մարդուն: Անդրադարձ է կատարվել նաև Դեմիրճյանի «Վարդանանքին» և Եղիշեի «Պատմությանը», Դեմիրճյանի «Ավելորդը»-ին և այլ ստեղծագործությունների մի շարք թեմաների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)