ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է հողի անալիզի ուսումնական լաբորատորիա

Մարտի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղում մարտի 25-ին պաշտոնապես բացվել է հողի անալիզի ուսումնական լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։ Լաբորատորիան բացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն՝ Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ֆերմերներ, հյուրեր։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորաբաց լաբորատորիան ոչ միայն կրթության որակի բարելավման նոր հնարավորություն է ընձեռում, այլև մասնավոր ոլորտի հետ համագործակցության լայն շրջանակ է բացում, որը նախարարության կարևոր առաջնահերթություններից է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթության բնագավառում:

«Սա այն ոլորտն է, որտեղ մենք ունենք ամենամեծ հնարավորությունը արձագանքելու տնտեսության զարգացող կարիքներին, սերտ աշխատելու գործատուների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հուսով եմ, որ լաբորատորիան հնարավորություն կտա իրականացնելու ոչ միայն փորձաքննություն և ուսումնական գործընթաց, այլև կարճաժամկետ ծրագրեր՝ գործող տնտեսությունների և կազմակերպությունների աշխատակիցների որակավորման բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության շարունակական քաղաքականությունն է զարգացնել գյուղատնտեսական կրթության որակը ու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ողջ երկրում ունենալ կրթական հաստատությունների զարգացած ցանց։ Այդ հաստատություններում սովորողները, ըստ նախարարի տեղակալի, կարող են ստանալ արդի պահանջներին բավարարող կրթություն և նպաստել մեր երկրում գյուղատնտեսության արդյունավետ և խելացի իրացմանը, կանաչ գյուղատնտեսության կայացմանը։ Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է՝ Կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում նաև գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ, որը շարունակական քաղաքականություն է լինելու․ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը և համապատասխան գույքով հագեցումն այս տարի կավարտվի, պետբյուջեով մեկնարկել է ևս 2 քոլեջի վերակառուցում։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ այս տարի Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական նոր համալիր, որը կծառայի նաև որպես զարգացած ռեսուրս-կենտրոն՝ ոլորտի մասնագետների զարգացման և ուսուցման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին լաբորատորիայի բացմանն աջակցելու համար և վստահեցրել, որ նախարարությունը շարունակելու է կրթության որակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին ծրագրի իրականացման համար:

«Առաջինը՝ շնորհավորում եմ մեր ուսանողներին, քանի որ գեղեցիկ ու արդիական միջավայր է ստեղծված։ Ուսանողներին որակյալ կրթության հնարավորություն տալուց բացի՝ լաբորատորիան օգտակար կլինի նաև շիրակցի ֆերմերների համար, որոնք այսուհետ տեղում կկարողանան իրենց հողի անալիզը կատարել: Հուսով ենք, որ այս լաբորատորիան իր ուրույն դերը կունենա մարզի գյուղատնտեսության զարգացման գործում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ լաբորատորիան գալիս է՝ լրացնելու Ագրարային համալսարանի հուսալի գործընկերների աջակցությամբ բուհում ստեղծված բազմաթիվ նորարարական ենթակառույցների շարքը։

«Սերմեր ցանելու համար պատշաճ որակի հողի կարիք կա: Այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ ցանելուն»,- նշել է EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը՝ ընդգծելով, որ նմանատիպ լաբորատորիաներ կբացվեն նաև Վանաձորում և Նոյեմբերյանում։

Միջոցառմանն իրենց տպավորություններն են արտահայտել նաև մարզի ֆերմերները։ Ներկաները փաստել են, որ լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է և կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես համալսարանի ուսումնահետազոտական, այլև ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման մարզային կենտրոն։ Բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց՝ լաբորատորիան նաև ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին ու տեղի այլ տնտեսավարողների և կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտրոն։ Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են ՀԱԱՀ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում և լավ տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու մեխանիզմներին ու նրբություններին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)