ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Մարտի 28, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տոնական օրվա կապակցությամբ թատերական արվեստի ներկայացուցիչներին ուղերձ էր հղել Վահրամ Դումանյանը: Ուղերձում մասնավորապես ասված էր. «Հանրային կյանքում Ձեր դերի բարձր գիտակցմամբ պետք է շարունակել պահպանել թատերական ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների»:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում (այս տարի ավելացել էր ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»), ինչպես նաև տրվել են Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորել է մարզային թատրոնների զարգացումը՝ ընդգծելով, որ դրանք պետք է լինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ -ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում» - «Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» - Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում» - «Երեք քույր» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված» - Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա» - Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ» - Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան – (Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Երևանի մնջախաղի պետական թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում» - «Համլետ» - Երևանի պետական կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
«Հատուկ մրցանակ»
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն - «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)