ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան․ «Աշակերտների մտքի և երևակայության թռիչքը տեսնելը շատ կարևոր է»

Մարտի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։

Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։

Համադպրոցական գիտության փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հայաստանյան հանրակրթական դպրոցների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված հետազոտական նախագծերին, առաջարկված գաղափարների, նորարարության կիրառելիության և այլ հարցերի շուրջ զրուցել դրանց հեղինակների հետ։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համադպրոցական գիտության փառատոնի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և մասնակից դպրոցների աշխարհագրության ընդլայնումը։

«Կարևոր խնդիրը դպրոցական տարիքից աշակերտի մտքի և երևակայության թռիչքը տեսնելն է։ Փառատոնի աշխատանքները դիտարկելով՝ մենք տեսանք, թե ինչպիսի կրեատիվ մտքեր ունեն մեր դպրոցականները․ դա իսկապես տպավորիչ է։ Իհարկե, այս տարիքի երեխաներից գիտական լուրջ հայտնագործություններ և գիտական մտքի նորարարության ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց աշակերտների սուր միտքն առօրյա խնդիրներում կիրառական դարձնելու առումով հետաքրքիր լուծումներ կարող ենք ստանալ։ Երբեմն ամենաբարդ խնդիրների լուծումներն անգամ կարելի է պարզ ձևակերպել։ Ներկայացված նախագծերից մի քանիսն ինձ համար լավ իմաստով շատ անսպասելի էին»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Նախարարը նկատել է, որ կային դպրոցներ, որոնք մի քանի նախագծեր էին ներկայացրել և ցանկություն հայտնել, որ հաջորդ փառատոնին մասնակից դպրոցների թիվն ավելի մեծ լինի։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կիրականացնի։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ կարևորել է այն իրողությունը, որ համադպրոցական գիտության փառատոնի հայաստանյան փուլի հաղթողները մասնակցելու են նաև համաշխարհային մրցույթին։

«Համադպրոցական գիտության փառատոնի գլխավոր նպատակն աշակերտների շրջանում գիտության հանդեպ սեր արթնացնելն է, նրանց գիտությանը մոտեցնելը, որը բխում է ՀՀ կառավարության ռազմավարությունից»,- նշել է նա։

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև դասախոսություններ, ցուցադրվել են գիտափորձեր։ Փառատոնում 4 անվանակարգերով (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն) ներկայացված հետազոտական նախագծերի գնահատումը կիրականացնի 12-հոգանոց մասնագիտական ժյուրին, որը ձևավորվել է Գիտության կոմիտեի կողմից և ընդգրկում է ոլորտային առաջատար գիտական կազմակերպությունների գիտաշխատողներին։ Հաղթողների անունները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համադպրոցական գիտության փառատոն անցկացվել է 2021 թվականին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսի 16-21-ը մասնակցել են Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին: «Քվանտ» վարժարանի կողմից ներկայացված «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» նախագիծը (Դավիթ Գյուլամիրյան, Ռոբերտ Սիմոնյան, Կարեն Ալեքսանյան, ղեկավար` Գրիգոր Աղաբաբյան) «Ներկառուցված համակարգ» («Embedded system») անվանակարգում արժանացել է 4-րդ կարգի մրցանակի` ստանալով 500 ԱՄՆ դոլար դրամական պարգև։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)