ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եթե հերթապահություն` ուրեմն կարգապահություն

Մարտի 29, 2022
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական հերթապահությունը հոգում է առօրյայի կարգապահական կարիքները և կարիք ունեցողների պահանջմունքները:

Շաբաթվա հերթապահությունը վստահվել է 8-րդ «բ» դասարանի աշակերտներին, որոնք բարեխղճորեն ու սիրահոժար կատարում են հասարակական աշխատանքը:

-Հարգելի ընկեր Հարությունյան, ուշացողներ չեն գրանցվել, բացակաների թիվը հաշվառված է, առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող սաներն ապահով տեղավորված են,- վաղ առավոտյան զեկուցեց Գրիշա Գաբրիելյանը:

Աշակերտները շփվելով դպրոցի համակազմի հետ, ձեռք են բերում հմտություններ միջանձնային հարաբերություններում, լինում են իրազեկված դպրոցական անցուդարձին և, որ ամենակարևորն է` իրացնում են իրենց կազմակերպչական կարողություններն ու ցանկությունները:

Կապանի N 5 հիմնական դպրոց