ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Սպորտային սերունդ-2022» ծրագիրը. հանրակրթական 25 դպրոց կհամալրվի սպորտային գույքով

Մարտի 29, 2022
Սպորտային լուրեր

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:

Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է սպորտային գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև կազմակերպել մի շարք սպորտային միջոցառումներ: Մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ:

Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է պատրաստել կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը կպատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին:

Տեսանյութն անհրաժեշտ է նկարել MP4 ձևաչափով (ցանկալի է` սիրողական) և մինչև 2022 թ.-ի ապրիլի 21-ն ուղարկել concours@af4sd.org էլ. հասցեին: Տեսանյութը պետք է ներկայացված լինի դպրոցի կողմից: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեսանյութերը չեն ընդունվի: Յուրաքանչյուր դպրոցի համար կարող է ներկայացվել միայն մեկ տեսանյութ:

Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող հանրակրթական բոլոր դպրոցները: Այն դպրոցները, որոնք 2020 և 2021 թթ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են մասնակցել 2022 թ.-ի թողարկմանը՝ ներկայացնելով նոր տեսանյութ:

Մրցույթին չեն կարող մասնակցել 2020 և 2021 թթ.-ին նույնանուն մրցույթում հաղթած դպրոցները:

Մասնակցությունն անվճար է:

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ վերոնշյալ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:

Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթած 25 դպրոցների անունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…