ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Համադպրոցական գիտության փառատոնի 2022 թվականի հաղթողները

Մարտի 29, 2022

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները:

Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` Կուրղինյան Մանե Գագիկի, 12-րդ դաս., Սարաֆյան Մհեր Հարությունի, 12-րդ դաս., ղեկավար` Ռուբինա Հարությունյան), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» (աշակերտ` Համբարձումյան Արտյոմ Անդրանիկի, 11-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Օհանջանյան, և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ» (աշակերտներ` Առաքելյան Անուշ Արայի, 12-րդ դաս․, Թովմասյան Էդվարդ Սահակի, 12-րդ դաս․, ղեկավար` Ռուզաննա Թամազյան), առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի դպրոցականների մասնակցությանը, ինչպես նախորդ տարի, աջակցել է «ARPA» հիմնադրամը, որի սահմանած ISEF-Community Innovation Award մրցանակին (500 ԱՄՆ դոլար) արժանացել է Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ և Վանաձոր Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցներից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծը (աշակերտներ` Ամիրխանյան Արթուր Կարենի, 9-րդ դաս., Հովհաննիսյան Գեղեցիկ Արսենի, 10-րդ դաս., ղեկավարներ` Սիլվա Գրիգորյան, Նելլի Ստեփանյան):

Փառատոնի ամենակրտսեր մասնակիցների՝ Վանաձորի համար 21 հիմնական դպրոցի աշակերտների ներկայացրած «Առողջ սնունդ» (աշակերտներ` Գևորգյան Հայկուհի Սեյրանի, 8-րդ դաս․, Շաքարյան Գեորգի Հակոբի, 8-րդ դաս․, ղեկավար` Նելլի Ստեփանյան) և «Կանաչ տանիք» (աշակերտներ` Միրզոյան Էռնա Ռուդիկի, 7-րդ դաս., Հայրապետյան Էմին Նիկոլայի, 6-րդ դաս․, ղեկավար` Լիլիթ Հարությունյան) նախագծերն արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակի:

«Լավագույն նախագիծ» անվանակարգում «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա և ծրագրավորում» առարկաներից մրցանակներ են ստացել Մոսկվայի պետական համալսարանի «Երիցյան» վարժարանի սաները՝ «Երկու աբիոտիկ գործոնների ազդեցությունը» (աշակերտ` Վարդանյան Մարկ Հայկի, 12-րդ դաս․, ղեկավար` Լիա Մինասբեկյան) և «Ֆրակտալներ և ծրագրավորում» (աշակերտ` Մակսիկով Տիմոֆեյ, 11-րդ դաս․, ղեկավար` Գայանե Սամվելյան) նախագծերով:

Քիմիայից ներկայացված լավագույն նախագիծ է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի «Հաղորդիչ էկո-պոլիմեր» նախագիծը (աշակերտներ` Հունանյան Սոնա Արթուրի, 10-րդ դաս., Հարությունյան Անուշ Արթուրի, 10-րդ դաս., ղեկավար` Շուշաննա Վարդանյան):

Ֆիզիկայի անվանակարգում ընտրվել է երկու հաղթող նախագիծ՝ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցից ներկայացված «Ոչ նյուտոնյան հեղուկներ» (աշակերտ` Հարությունյան Նարեկ Գագիկի, 12-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Ծատրյան) և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից ներկայացված «Ասֆալտ՝ պլաստիկ շշերից. ապագայի ճանապարհները» (աշակերտներ` Մանուկյան Հայկ Ներսեսի, 11-րդ դաս., Մինասյան Թամարա Արմանի, 11-րդ դաս․, ղեկավար` Լիանա Առուստամյան) նախագծերը:

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր ընտրված նախագծերն արժանացել են դրամական պարգևների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…