ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում-քննարկում` մարզային 27 դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ: Հանդիպում-քննարկումը վերաբերել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենը։

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր խոսքում կարևորել է Հայաստանի գյուղական համայնքներում կրթական կազմակերպությունների, այդ թվում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը։ «Կրթությունը սոսկ գիտելիքի փոխանցում չէ, այլ համալիր դաստիարակություն՝ մարդու ձևավորում։ Պատասխանատու ոլորտ է, քանի որ կրթության սխալները միանգամից չեն երևում. դրանք ի հայտ են գալիս տասնամյակներ հետո։ Այն ուսուցիչը, ով իր աշխատանքն ընկալում է որպես առաքելություն, ազգային արժեք է»,-նշել է Դ. Սահակյանը։  Ներկայացնելով, որ Հայաստանում 3000 թափուր աշխատատեղ կա տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հիմնադրամի՝ մասնագիտական կողմնորոշման լայնածավալ ծրագիրը:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենն անդրադարձել է դպրոցաշինության ուղղությամբ հիմնադրամի քաղաքականության փոփոխություններին և «ՍՄԱՐԹ» կենտրոնի նշանակությանը։ Նա ընդգծել է դպրոցների հետ ակտիվ համագործակցության և հիմնադրամի ծրագրերի կենսունակության հարցերը, այդ թվում՝ ԿԳ նախարարության հետ համագործակցության հուշագրի միջոցով։ «Ավանդաբար լինելով առաջադեմ ազգ՝ այսօր մենք պետք է ոչ թե ձգտենք հավասարվել աշխարհի լավագույն կրթական համակարգին, այլ առաջ անցնել նրանցից ու դառնալ չափանիշ»,- նշել է Գարո Արմենը։

Երկօրյա հավաքի ընթացքում դպրոցների տնօրենները ծանոթանացել են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի աշխատանքին, ուսուցիչների հաջողության պատմություններին և համագործակցության հնարավորություններին։

Հավելենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…