ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների հավատարմագրման կարգի փոփոխությունները

Մարտի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր չափանիշների և ընթացակարգի փոփոխության հարցերը քննարկվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հրավիրված հանդիպման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը, Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը և Աբովյանի էներգետիկական պետական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:

«Մենք կարևորում ենք կարգերի մշակման աշխատանքներում շահակիցների ներառումը, նրանց համար երկխոսության հարթակի ստեղծումը, և ՈԱԱԿ-ն իր հերթին մշտապես ստանձնել է այդ գործառույթը։ Նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ»,- ողջունելով ներկաներին` նշել է ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

ՈԱԱԿ-ի իրավաբան Օֆելյա Պետրոսյանը ներկայացրել է հավատարմագրման գործընթացների փոփոխությունների վերաբերյալ մշակման փուլում գտնվող առաջարկների նախնական տարբերակը։

Ծավալվել է ակտիվ քննարկում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր մոտեցումների, չափանիշների և կարգի նախագծի վերաբերյալ, ներկայացվել են նաև համապատասխան առաջարկներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)