ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «100-ամյա Մանկավարժականն ավանդույթ ունեցող բուհ է»

Մարտի 31, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ հանդիպելու բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախարարը շնորհավորել է բուհի նորընտիր ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ վերջինիս մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մանկավարժության:

«Պետության համար չափազանց կարևոր է Մանկավարժական համալսարանը, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Մենք նաև գիտակցում ենք, որ բուհում առկա են բազում խնդիրներ, որոնք համատեղ ուժերով քայլ առ քայլ պետք է լուծվեն»,- նշել է նախարարը:

Սրբուհի Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, վստահեցրել է, որ բուհը գիտակցում է իր պատասխանատվության տիրույթը և առաքելությունը՝ որակական գործընթաց կազմակերպելու և առկա մարտահրավերները լուծելու առումով. «Այս տարին բուհի համար հոբելյանական է. մեկդարյա պատմություն ունեցող բուհն այս տարի ունի հետևյալ կարգախոսը՝ «364 օր դպրոցում՝ ուսուցչի և աշակերտի հետ»»:

Վահրամ Դումանյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև մանկավարժական ոլորտի երախտավոր, երկար և պատվաբեր ճանապարհ անցած ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին:

«Ֆիզիկայի ոլորտում ունենալով լուրջ նվաճումներ՝ դեռ երիտասարդ տարիքից Էդուարդ Ղազարյանը մանկավարժությանը վերաբերել է որպես գիտություն, ինչպես ֆիզիկայի պարագայում: Ձեր փորձը, գիտելիքը և սերը մանկավարժության ոլորտի նկատմամբ այսօր մեզ շատ անհրաժեշտ են»,- շեշտել է նախարարը՝ Էդուարդ Ղազարյանին մաղթելով առողջություն:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ակադեմիկոսը նշել է, որ ուսուցիչը, դասախոսն ու գիտնականը և առհասարակ մանկավարժական համայնքը համակ ուշադրության կարիք ունեն. «Կես դարից ավելի ես զբաղվել եմ մանկավարժությամբ. այսպիսի մի խորհուրդ կա՝ եթե ունես լավ ուսուցիչ, կունենաս նաև լավ աշակերտ, ուսանող և գիտնական: Այսինքն՝ ամեն ինչի սկիզբը դրվում է դպրոցում, և պետք է վերականգնել ուսուցչի հեղինակությունը: Եվ այս առումով Մանկավարժական համալսարանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք, հուսով եմ, համատեղ ուժերով լուծում կգտնեն»:

Այնուհետև նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ծրագրում «առյուծի բաժինը» վերաբերում է հենց կրթությանը:

«Կառավարությունը և անձամբ վարչապետը խիստ կարևորում են կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և գիտության ոլորտում այն թռիչքային քայլերը, որոնք արդեն արվել են և շարունակվելու են: Սակայն, այս ամենը նաև պարտավորեցնող է ոլորտի համար՝ չափելի արդյունքներ արձանագրելու առումով»,-ընդգծել է նախարարը: Նա փաստել է՝ ուսուցիչը պետք է լինի հասարակության հարգանքը վայելող թիվ մեկ անձնավորությունը, և այս տեսանկյունից կարևորել է մանկավարժական կրթության բարեփոխման անհրաժեշտության հարցը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության որակի բարձրացման, հավատարմագրման, պետական և ոչ պետական բուհերի միջև առողջ մրցակցային դաշտի ապահովման խնդիրները:

«Իմ ընկալմամբ՝ բուհն իրավակազմակերպական ձև չէ, այն ավանդույթի պատմություն է: Եթե ստեղծենք լավագույն պայմաններով շենք, հագեցնենք լաբորատորիաներով և հրավիրենք աշխարհի լավագույն դասախոսներին, միևնույնն է, այն դեռ չի կոչվի բուհ, քանի դեռ չի տվել շրջանավարտներ և չի ձևավորել իր ավանդույթները: Իսկ Մանկավարժականն արդեն 100 տարեկան է, և այն ավանդույթ ունեցող բուհ է»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի ելույթից հետո ներկաները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են մանկավարժական ամսագրերին, չափորոշիչներին, միասնական քննություններին, ուսուցիչների պակասին և այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…