ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

Դասընթացներին կարող են մասնակցել մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են

  • ուսուցում,
  • պրակտիկ դասընթացներ,
  • ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում,
  • հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ,
  • հանդիպում անվանի արվեստագետների հետ,
  • ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում,
  • մասնակցություն այլ ստեղծագործական նախագծերին:

Ուսուցման մասնագիտությունները

  • Սցենարիստ
  • Ռեժիսոր
  • Մոնտաժի ռեժիսոր

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝

  • ապրիլի 15 - մայիսի 30,
  • հունիսի 1 - հուլիսի 15:

Իրականացվող դասընթացի հիմնական բաղադրիչներն են՝ համառոտ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքները, ծանոթացում կինոարտադրության գործընթացին՝ սցենարի զարգացում, ֆիլմի նախապատրաստական փուլ, նկարահանման փուլ, հետարտադրական փուլ, դիստրիբուցիա:

Դասընթացներն անցկացնում են կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է հավաստագիր, և լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտներն ընդգրկվում են մասնագիտական նախագծերում՝ ապահովվելով աշխատանքով:

«Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը ծրագրի ֆեյսբուքյան էջին (https://bit.ly/3qPCGZ1) ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակցությունը կհաստատվի հետադարձ նամակով։ Մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 55 18 94 75 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)