ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ կոմպոզիտորական արվեստի զարգացումն առաջնահերթություն է

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Քննարկման ընթացքում արծարծվել են փառատոնի կազմակերպչական, անցկացման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դերի ու նշանակության, վերաիմաստավորման, համապատասխան միջավայրի ստեղծմամբ դրա մասին հանրային հետաքրքրության խթանման վերաբերյալ հարցերը:

Ըստ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի հարթակներից է, որտեղ պարբերաբար հնչում են մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նա կարևորել է կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը թե՛ երաժշտագետների, թե՛ կոմպոզիտորների անմիջական մասնակցությամբ: Նշվել է, որ փառատոնը՝ որպես այդ արվեստը հանրահռչակելու ճանապարհ, չբավարարվի միայն կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցմամբ. այն պետք է լինի մասնագիտական ընդգրկվածության, կարծիքների փոխանակման, հանրային քննարկման հարթակ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հավաստմամբ՝ համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում փառատոնի մասին հնարավոր է իրազեկել նաև միջազգային հարթակներում, քանի որ աշխարհն այսօր սիրում է լսել և տեղեկանալ ժամանակակից ստեղծագործությունների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաև փառատոնի գեղարվեստական խորհրդի գործառույթներին, կազմի ընդլայնմանը, ինքնազբաղ արվեստագետների ընդգրկմանը, ստեղծագործողներին հնարավորինս հանրայնացմանը և հասարակությանը կոմպոզիտորական արվեստին մոտեցնելուն առնչվող հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)