ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ուրարտուն» բասկետբոլի Ա-լիգայի սուպերգավաթակիրն է

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է «Ուրարտուի»՝ 111:105 հաշվով հաղթանակով: «Ուրարտուն» վերջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր էր դարձել 2019 թվականին։

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է դարձել Դուան Ուայթն «Ուրարտուից»: Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին ու կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Առջևում բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակիչն է, որտեղ «Ուրարտուն» 3:0 հաշվով պարտվել է «Էրեբունուն»: Ինչպես հայտնի է, կանոնավոր մրցաշրջանի վերջին երկու խաղերը հաշվվում են որպես փլեյ-օֆֆ, իսկ հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինն է «հավաքում» 4 հաղթանակ: Այսինքն՝ ներկա պահին յուրաքանչյուր խաղ կարող է լինել վերջինը:

Կանոնավոր առաջնության չեմպիոնությունը նվաճելու համար «Ուրարտուն» պետք է 4 խաղ անընդմեջ հաղթանակ տանի։ Միանշանակորեն «Էրեբունին» ավելի շահեկան դիրքում է։ 4 հնարավոր խաղերից մեկում հաղթանակ տանելու դեպքում նրանք կդառնան Հայաստանի VBet Ա-Լիգայի 2021/2022 թթ. չեմպիոն:

Ինչ վերաբերում է «Ուրարտուին», ապա թիմը համալրվել է ԲԿՄԱ-ի արդեն նախկին խաղացող Դենզել Մենսահով, ով, «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի խոսքով, մեծ օգուտ կտա իրենց. «Մենսահը փայլում էր ԲԿՄԱ-ում և սուպերգավաթի խաղում շատ օգնեց մեզ: ԲԿՄԱ-ում նա ամենաուժեղ խաղացողն էր ու միայնակ էր գործում, իսկ մեզ մոտ պետք է ավելի թիմային խաղար: Մեր միակ վախը կապված էր դրա հետ, բայց ամեն ինչ լավ է: Թղթի վրա մենք ավելի ուժեղ կազմ ունենք, հայ լավ խաղացողներ: Կարող էինք ավելի մեծ տարբերությամբ հաղթել: Մենք այլևս իրավունք չունենք կազմն ուժեղացնելու ու չենք էլ պլանավորում դա անել»:

Միքայել Պողոսյանն ընդգծել է՝ կանոնավոր առաջնությունում ամեն խաղն արդեն եզրափակիչ է ու կարող է վերջինը լինել. «Հույս ունենք՝ կհաղթենք յուրաքանչյուր խաղում: Ամեն ինչ կանենք դրա համար: Ոչնչից չենք վախենում»:

«Ուրարտուի» և «Էրեբունու» միջև կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակչի հերթական խաղը կկայանա ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: