ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն». Արթուր Մարտիրոսյան

Ապրիլի 1, 2022
Մշակութային լուրեր

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ռասամանջարի» (թարգմանաբար՝ ‹‹Ծաղկունք››) խորագրով միջոցառումը՝ նվիրված Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին:

Մշակութային երեկոյին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ինչպես նաև «Հայաստան-Հնդկաստան» բարեկամական խմբի պատգամավորներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել միջոցառմամբ հայ-հնդկական բարեկամությունը ևս մեկ անգամ նշանավորելու և 2 ազգերի պատմական հարուստ անցյալն արժևորելու համար. «Այս միջոցառումը, ի թիվս մյուս մշակութային միջոցառումների, հայ-հնդկական հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը։ Վստահ եմ, որ գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ և համապատասխան հիմքեր ունեն՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցությունն առավել առաջ մղելու և հայ-հնդկական հարաբերությունները խորացնելու համար»։

Փոխնախարարն անդրադարձել է միջմշակութային առնչություններին, այս տարիներին իրականացված համատեղ ծրագրերին. ի թիվս մի շարք համագործակցությունների՝ նա ընդգծել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հնդկաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2021-2024 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նա նշել է, որ երեկոյի հատուկ հյուրն է հայազգի տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանը Կալկաթայից, որը, սակայն, այսօր բնակվում է Ավստրալիայում:

Համերգի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Հնդկաստանի մշակութային հարուստ ժառանգությունը. հնչել են հայկական ու հնդկական երգեր, ելույթ են ունեցել «Հայաստանում հնդկական մշակույթի կենտրոնի» երգի ու պարի «Շակտի» խումբը, հայ ազգային երգ ու պարի «Ծիրանի ծառ» և «Ակներ» համույթները: Պիտեր Դավիդյանը ևս հանդես է եկել երաժշտական կատարումներով:

Համերգը կայացել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և «Հայաստանում հնդկական մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)