ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի գրեփլինգի հավաքականը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 4, 2022
Սպորտային լուրեր

Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 3 մարզիկով մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել:

-62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել է բրոնզե մեդալ: -84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Զաքարյանը:

Առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է եղել նաև Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան ընդամենը 1 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով` 3 ներկայացուցիչներով 3 մեդալ նվաճելը գոհացնող արդյունք է. «Նախորդ առաջնությանը շատ ավելի մեծ կազմով մասնակցեցինք ու միայն մեկ արծաթե մեդալ էինք նվաճել, բայց այս անգամ ընդամենը 3 մարզիկով էինք ժամանել մրցավայր, ու մեր բոլոր տղաներն էլ շատ լավ հանդես եկան՝ մեդալներ նվաճելով: Արդյունքները միանշանակ գոհացնող են»:

Տարին բավականին հագեցած կլինի Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար: Սեպտեմբերին Սերբիայում կանցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը, իսկ հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմեկնարկի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ այս երկու մրցաշարերին էլ Հայաստանը մասնակիցներ կունենա: Մինչ այդ Իտալիայում, հնարավոր է, կանցկացվի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին ևս Հայաստանի գրեփլինգի հավաքականը նախատեսում է մասնակցել:

ՀԳՖ գլխավոր քարտուղարը կարևորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի կողմից մարզաձևի նկատմամբ մեծ ուշադրությունը. «UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը վերջերս հայտարարեց, որ գրեփլինգը նոր մակարդակի է բարձրացվելու: Կազմակերպչական հարցերով մինչ այս զբաղվում էին թուրքերը, բայց հիմա աշխատանքները համակարգելու է միջազգային ֆեդերացիայի՝ Շվեյցարիայում տեղակայված գլխավոր գրասենյակը: Ասում են՝ բոլորովին նոր մակարդակի են հասցնելու գրեփլինգը»:

Խոսելով առաջիկա մյուս ծրագրերից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը հայտնում է, որ Հայաստանում նախատեսում են միջազգային մեծ մրցաշար անցկացնել ու նաև արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հրավիրել Հայաստան՝ սեմինարների:

Եվրոպայի առաջնությունում ունեցած լավ ելույթներով էլ մեր ընտրանին գրավել է տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը. «Մեր լավ ելույթներով պայմանավորված՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ մոտենում էին և առաջարկում համատեղ հավաքներ անցկացնել: Նման քննարկումներ էլ ունենք: Այնպես որ, առաջիկայում մեծ ծրագրեր ունենք, հուսանք՝ ամեն ինչ կստացվի»:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան դեռևս մասնաճյուղեր ունի միայն Արմավիրի և Լոռու մարզերում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Հայաստանի այլ մարզերում ևս՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման նպատակով:

Ֆեդերացիան նաև կրթական կարճ ծրագիր է պատրաստում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ըստ այդ ծրագրի՝ բոլոր ցանկացողները կկարողանան վերապատրաստում անցնել՝ որպես գրեփլինգի մարզիչ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: