«Էրեբունի» բասկետբոլային թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Հայաստանի կանոնավոր առաջնության Ա-լիգայի չեմպիոն:
Չեմպիոնության համար երկրորդ խաղում «Էրեբունին» մրցել է «Ուրարտուի» հետ և 109-107 հաշվով հաղթանակ տարել: Մինչ այս թիմերի միջև կայացած խաղերի ընդհանուր հաշիվը 3-0 էր` հօգուտ «Էրեբունիի»։
Ինչպես հայտնի է, կանոնավոր մրցաշրջանի վերջին երկու խաղերը հաշվվում են որպես փլեյ-օֆֆ, իսկ հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինն է «հավաքում» 4 հաղթանակ:
Եզրափակիչ խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստ` MVP է ճանաչվել Օմեգա Հարիսն «Էրեբունիից», ով վաստակել է 29 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրել է 8 անգամ և կատարել է 10 արդյունավետ փոխանցում։
Եզրափակիչ խաղի ավարտից հետո հայտնի են դարձել նաև կանոնավոր առաջնության լավագույնները`
Լավագույն թեթև հարձակվող՝ Դենզել Մենսահ (ԲԿՄԱ-«Ուրարտու»)
Լավագույն խաղարկող՝ Ջասթին Սաթն («Արցախ»)
Լավագույն կենտրոնական՝ Դիուան Ուայթ («Ուրարտու»)
Լավագույն պաշտպան՝ Օմեգա Հարիս («Ուրարտու»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Վարդան Բիդրոսյան («Արարատ»)
Լավագույն երիտասարդ՝ Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ)
Լավագույն հայ բասկետբոլիստ՝ Վարդան Բիդրոսյան («Արարատ»)
Լավագույն մարզիչ՝ Նարեկ Ավեդիքյան («Էրեբունի»)
Առաջնության արծաթե մեդալները նվաճել են «Ուրարտուի» բասկետբոլիստները, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել «Արցախը»:
Հայաստանի կանոնավոր առաջնության հաղթող ճանաչված «Էրեբունին» հունիսին կխաղա Եվրալիգայի հաղթողի հետ։ Մրցաշարը կկոչվի՝ «Հայաստանն՝ ընդդեմ Եվրալիգայի»:
Հիշեցնենք՝ «Էրեբունին» օրերս 111-105 հաշվով պարտվել էր «Ուրարտուին» բասկետբոլի Ա-լիգայի Սուպերգավաթի խաղում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ