Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 7 մարզիկով 4 մեդալ նվաճելն ու թիմային 5-րդ տեղը զբաղեցնելը բավականին գոհացնող արդյունք է. «Շատ ուրախալի է հատկապես Մալխաս Ամոյանի՝ նոր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Մյուս ըմբիշներն էլ լավ մասնակցեցին: Մալխասը բարձրացել է օլիմպիական քաշ և առանց մրցումների մասնակցելու, հենց առաջին փորձից դարձել է Եվրոպայի չեմպիոն: Շատ գովելի է: Սա լուրջ հայտ է՝ այդ քաշային կարգում աշխարհի առաջատարը դառնալու համար»:
Ամփոփելով Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է՝ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար. «Սա իմ նպատակներից մեկն էր: Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, ովքեր միշտ իմ կողքին են եղել։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այն, ինչ Ամոյանը կատարում է գորգում, ապացուցում է, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող ըմբիշ է և շատ լուրջ հաջողությունների հասնելու հավակնություններ ունի:
Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ այժմ պետք է ամեն ինչ անել աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու և արժանի մասնակցություն ունենալու համար. «Հավաքականի կազմում ունենք ըմբիշներ, ովքեր վնասվածքներ ունեն: Նրանք պետք է շարունակեն վերականգնումը, իսկ մյուս տղաները՝ փորձեն հիմնավորվել նոր քաշային կարգերում: Գնում ենք դեպի աշխարհի առաջնություն: Պետք է լավագույնս պատրաստվենք»:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ