ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս՝ Ցեղասպանության թանգարանում

Ապրիլի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

2022 թ. ապրիլի 1-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սաները հայոց պատմության հերթական դասն անցկացրին Հայոց մեծ եղեռնին նվիրված Ցեղասպանության թանգարանում։

Պատմության ուսուցչուհի Հ. Գևորգյանը և գրադարանավար Ս. Գալուստյանը հուշահամալիրի կենտրոնում հավերժ բոցկլտացող կրակի շուրջ խոսեցին եղեռնի մասին, պատմեցին ականատեսների վկայություններ։

Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի խորհրդանշական պանթեոնում` արտասանելով Պ. Սևակի «Մենք քիչ ենք, սակայ մեզ հայ են ասում» բանաստեղծությունը։