Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:
Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել տասնվեց մանկական գիրք.
1. Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», «Արևիկ» հրատարակչություն, Երևան, 2018,
2. Հասմիկ Ափոյան, «Խաղալիքների տունը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2019,
3. Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,
4. Նունե Սարգսյան, «Մրջնակերներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
5. Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,
6. Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
7. Լիլիթ Ալթունյան, «Կապույտ աղվեսը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,
8. Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ հրեշը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
9. Լևոն Նես, «Բալզակ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2018,
10. Կարինե Խաչատուրյան, «Խիզախերեն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
11. Լիլիթ Հակոբյան, «Թելեթրիփ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
12. Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,
13. Նաիրա Եդիգարյան, «Չիփչու Նիչուն և կամակորները», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017,
14. Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,
15. Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,
16. Արիս Ռաֆֆիչ, «Եվայի երազը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ