ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրքն արև է, որը լույս է արձակում

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես...

Ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է մանկական գրքի միջազգային օրը: Այդ առթիվ անգլերեն լեզվի ուսուցչուհի Ա. Աղագուլյանը և գրադարանավարուհի Գ. Հարությունյանը 6-րդ «ա» դասարանում կազմակերպել են գրական երաժշտական ցերեկույթ:

Աշակերտները հայերեն և անգլերեն լեզուներով ընթերցել են Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը», Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթները, պատմել մտքեր, փոխանակել, արտասանել:

Միջոցառման նպատակն էր նպաստել սովորողների ընթերցանությանը, հաճախ օգտվել գրադարանից և ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք:

- Այսօր, քան երբևէ, կարևոր է գրագետ խոսքը, մայրենիի խոր իմացությունը, քանի որ այն միաժամանակ այլ լեզուների յուրացման կամուրջ է հանդիսանում,- վերջում ամփոփեց դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը

Կապանի N 5 հիմնական դպրոց