ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է ․․․

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

«Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը` թշվառ, ծառից պոկված մի տերև, որ տարուբերվում է ամեն պատահական քամուց»։

Ստ. Զորյանի այս խոսքերը ուղենիշ են դարձել Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի աշակերտների համար, ովքեր հերթական բաց դասն էին անցկացնում հայոց լեզվից ( ուսուցիչ` Ա. Աղայան)։

Սեփական լեզվի իմացությունը, այն անաղարտ և մաքուր պահելու անհրաժեշտությունը, ոճական առումով նախադասությունների ճիշտ կառուցումը ժամանակի թելադրանքն է։

Դասը, որ վերաբերում էր գոյականական անդամի լրացումներին, հենց այս նպատակն էր հետապնդում։

Երեխաները նյութը ներկայացրեցին տեսասահիկի միջոցով, կարդացին իրենց շարադրությունները, մեջբերեցին մեծերի խոսքը լեզվի մասին, իսկ վերջում LearningApps ծրագրով կատարեցին հետաքրքրաշարժ վարժություններ։

Դասը հագեցած էր և հետաքրքիր։