ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրօգուտ աշխատանք` հայրենասիրության գաղափարով

Ապրիլի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

2020թ. –ի 44 օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակն անմահացնելու նպատակով, «Հավերժության պուրակներ» ծրագրի շրջանակում Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանը մշակեց դպրոցամերձ գազոնը, ձևավորեց այն հավերժության հայկական նշանի պատկերով, որպես հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշ, որպես հայրենիքի, ապաքինման շարունակական ներդման գաղափար:

Դասվար Արևիկ Հայրապետյանը, աշակերտներն ու ծնողները լծվեցին սուրբ գործին, կատարեցին ծառատունկ դպրոցի զոհված շրջանավարտ Կարեն Գրիգորյանի հիշատակին, որպեսզի հերոսը, ում անունով անվանակոչված է դասարանը, ապրի իրենց հետ մշտադալար եղևնու տեսքով:

Այսօր դասարանի համակազմը ջանքով ու եռանդով իր նվիրումն էր բերել անվանական այգու շենացման աշխատանքներից, որ հայրենիքը կանգուն մնա ոչ միայն նրանց թափած արյամբ այլևս իրենց նվիրված աշխատանքով:

- Մեր զոհվածներին պարտք ենք մի հայրենիք, որը պետք է ոտքի կանգնեցնենք ու հավատանք մեր արածին, - ասաց ուսուցչուհին:

Կապանի N 5 հիմնական դպրոց