ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավորելով գարնանային տոնը

Ապրիլի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

«Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս...»

Այս երգի հնչյունների ներքո Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտները դիմավորեցին ուսուցիչներին` շնորհավորելով նրանց գարնանային տոնը ( կազմակերպիչներ` Ա. Թադևոսյան և Ն. Ենգոյան)։

Դպրոցում տիրող գարնանային ջերմ տրամադրությունը հակադրվեց անձրևային եղանակին, և ստեղծվեց հիանալի տոնական տրամադրություն։

Պատահական չէ, որ դեռևս հին Հայաստանում Սուրբ Աստավածածնի ավետման տոնը համընկնում էր գարնան զարթոնքի հետ։

Երեխաների շուրթերով հնչած շնորհավորանքները հուզեցին ուսուցիչներին։

Թե խաղաղ, թե վտանգի պահերին մայրը եղել է ընտանիքի և հայրենիքի ապավենը, հույսը և հենասյունը։ Եվ եթե երբեմն ցավից կծկվել է, անհանգստությունից խոնարհել գլուխը, բայց երբեք չի կոտրվել և շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը։

Մոր անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու անձնազոհ նվիրումը յուրաքանչյուր մարդ ստանում է կյանքի առաջին իսկ րոպեից։

Ուրեմն թող այն աստվածային օրհնությամբ հովանի լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի, իսկ մայրերը լինեն հավերժ գեղեցիկ, առողջ, երիտասարդ, անսահման երջանիկ` շրջապատված իրենց զավակներով