ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ապրիլի 7-ի կապակցությամբ

Ապրիլի 7, 2022
Պաշտոնական

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս տոնը մեզանում մայրության մեծարման, կնոջ դերի արժևորման ևս մեկ վկայություն է: Օրը խորհրդանշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, հոգատարության և սիրո գեղեցիկ խորհուրդ:

Դուք հերոսներ ծնած, հայրենասիրական գաղափարներով տոգորված որդիների մայրեր եք: Եվ մեր յուրաքանչյուր խաղաղ լուսաբացը ձեր նվիրումի, կամքի ու ոգեղեն ուժի արտացոլումն է: Դուք ոգեշնչում եք և ապրեցնում, դուք անխորտակելի հենարան, կրակը վառ պահող օջախ եք ձեր ընտանիքներում, իսկ պետությունը զորավոր է, եթե ամուր ու առողջ է իր հասարակական բջիջը՝ ընտանիքը:

Մաղթում եմ ձեզ գեղեցիկն ու բարությունը մշտապես զգալու և արարելու կամք ու զորություն, շնորհակալ եմ ձեր հոգեթով սիրո և կենաց լույսն անմար պահելու համար: Ձեզ և ձեր ընտանիքներին ցանկանում եմ բարօրություն, սեր և խաղաղություն:

Խոնարհումս ձեզ…

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն