Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բուհական համակարգում անգլերեն լեզվով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները» թեմայով:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ աշխատակիցներ, բուհերի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղին նախարարության հետ արդյունավետ համագործակցելու համար: Փոխնախարարը գոհունակություն է հայտնել, որ հանդիպմանը ներկա են պետական և ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ: Նա տեղեկացրել է, որ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերում ամրագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ՝ բուհերի միջազգայնացման և օտարերկրյա ուսանողների ներգրավման առումով: Փոխնախարարի խոսքով՝ որպես թիրախ սահմանվել է ՀՀ բուհերում արտերկրի ուսանողների թվի կրկնապատկումը, և բուհերի միջազգայնացման տեսանկյունից պետությունը շահագրգիռ է այդ թվի ավելացմամբ, սակայն դա չպետք է լինի կրթության որակի հաշվին:
«Այս քննարկումն ուղղված է հասկանալու բուհերում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրները և պետության կողմից առաջադրվող պահանջները: Մասնավորապես, ո՞րն է պետության դերն այս խնդրում. լինել ուղղակի նորմեր սահմանո՞ղ, թե՞ կարողությունների զարգացման այլընտրանքային հնարավորություններ ստեղծող: Ըստ այդմ՝ արդյո՞ք անհրաժեշտ է վերանայել պետության կողմից առաջադրվող պահանջները, և վերանայման դեպքում որքանո՞վ են դրանք իրատեսական»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օտարերկրյա ուսանողների ընդունելության, տեղափոխման և վերականգնման կարգերը կփոխվեն՝ որակյալ կրթական ծառայությունների մատուցման նպատակով:
Բուհական համակարգում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրները և պետության կողմից առաջադրվող պահանջները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա նշել է, որ անգլերենով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում պետք է սահմանվի որոշակի չափելի արդյունք: Նա փաստել է, որ բուհերի ծրագրային հավատարմագրման տեսանկյունից դիտարկելիս պետությունը պետք է ունենա կարգավորող գործառույթ, իսկ բուհն ապահովի դասախոսների գիտելիքների՝ լեզվական և մասնագիտական համապատասխան իմացության մակարդակ, այդ թվում՝ շարունակական վերապատրաստումների և որակավորումների բարձրացման միջոցով: Նա խնդրել է հանդիպման մասնակիցներին հանդես գալ համապատասխան առաջարկներով և դիտարկումներով:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի անգլերեն ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը ներկայացրել է «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» հետազոտության արդյունքները: Նրա խոսքով՝ տվյալները հավաքագրվել են ԿԳՄՍ նախարարության, բուհերի և հետբուհական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների, 3 բուհ այցերի, դասերի դիտարկումների և խմբային քննարկումների, ինչպես նաև 18 բուհում 383 մասնակցի (247 ուսանող և 127 դասախոս) շրջանում հարցումներ իրականացնելու միջոցով: Որպես հետազոտության արդյունք՝ մատնանշվել է դպրոցների շրջանավարտների անգլերենի ցածր մակարդակը, օտարերկրյա ուանողների փոքր թիվը, անգլերենի միջազգային թեստերի սահմանափակ կիրառումը, ուսանողների և դասախոսական կազմի անգլերենի բարելավման շարունակական կարիքը, ոչ ինտերակտիվ դասավանդման մոտեցումը, համապատասխան ռեսուրսների համալրումը և այլն:
Որպես առաջարկներ՝ ներկայացվել են նախարարության կողմից դպրոցական ուսումնական ծրագրերի վերանայումը, անգլերենի միջազգային թեստի կիրառումը, անգլերենի և ակադեմիական հմտությունների հավելյալ դասավանդումը և այլն: Նա շեշտել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը պատրաստակամ է աջակցելու ՀՀ բուհերին՝ անգլերենի միջազգային թեստերի կազմակերպման և դասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման գործում: Ադդէ Հովասափյանը հույս է հայտնել, որ քննարկումից հետո կողմերը կգտնեն համագործակցության նոր եզրեր և կշարունակեն համատեղ աշխատանքը:
Հանդիպման մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով և դիտարկումներով: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել կրթության ոլորտի պատասխանատուներին և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին, որոնց տրվել են հանգամանալից պարզաբանումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ