ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. գիտական կադրերի որակավորման կարգ և գնահատման նոր չափանիշներ

Ապրիլի 8, 2022
Պաշտոնական

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական կազմակերպություններում գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը: Վերջինիս նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման գործընթացն այժմ կատարվում է ՀՀ կառավարության՝ 2001 թ. հաստատված կարգով և գնահատման չափանիշներով: Ներկայում անհրաժեշտություն է առաջացել հաստատելու գիտական կադրերի արդյունավետության նոր նվազագույն պայմաններ` ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես՝ որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի N 747-Լ որոշումը:

Որոշման նախագծով՝ ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշները մեծապես պայմանավորված են լինելու գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրմամբ: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին:

Ըստ նախագծի՝ միջազգային գիտական համագործակցության խթանման նպատակով գիտական աշխատողի, ավագ գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի և գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար որպես նոր չափանիշ՝ պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն: Առաջատար և գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվում է նաև 50 000 և 100 000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրեր ղեկավարելու փորձ: Առաջատար և գլխավոր գիտական աշխատողներից կպահանջվեն նաև ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր և համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, միջազգային հետազոտական տիրույթում իր կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

Գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի՝ գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:

Որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող: Նախագծի ընդունմամբ հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությունը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/4176 հղմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)