«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով. «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2-ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա և 3 նորաստեղծ ուսանողական Start up լաբորատորիա: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական և գիտական լավագույն ներուժը: Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ և հետագա ծրագրերի մասին:
Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի և կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ: Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող և փաստացի արդյունքի, պետություն-բուհ-մասնավոր հատված համագործակցության մասին: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարևորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», - ասել է վարչապետը:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային և ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության և այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառմանը, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրմանը, գիտական արդյունքի ձևավորմանը և հարակից այլ հարցեր: Կարևորելով գիտական ներուժի առևտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից և արձագանք կստանան:
***
Վարչապետն՝ ուսանողներին. «Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք»
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում: Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել», - նշել է կառավարության ղեկավարը:
Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն: «Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», - նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր:
Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող և, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով և ձևակերպված անելիքներով: Ե´վ պետությունը, և´ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունեն այդ ընտանիքների նկատմամբ, և մենք պետք է հետևողական լինենք այդ հարցում»:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»:
Ամփոփելով հարցուպատասխանը՝ վարչապետը կոչ է արել ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները և մասնակցել կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ձևավորմանը: «Ես բազմիցս եմ ասել՝ ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք: Ակտիվ մասնակցեք մեր նախաձեռնություններին կամ դուք էլ նախագծեր ներկայացրեք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, Start up լաբորատորիաներում, ինչպես նաև վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին և ծրագրերին:
Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Կառավարություն. Պաշտոնական լրահոս
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ