ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցողական դաս Աշխարհագրություն առարկայից

Ապրիլի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան դպրոցում «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Միլիտոնյանը 5-րդ Բ դասարանում կազմակերպեց ուսուցողական դաս «Մթնոլորտ» թեմայի վերաբերյալ:

Աշակերտները բացատրեցին, թե ինչպես են առաջանում մթնոլորտային տեղումները, ինչպես փոփոխվում եղանակն ու կլիման:

Հեքիաթի տեսքով ներկայացրին «Թթվային անձրև» թեման: «Ֆոտոսինթեզը», «Օզոնային շերտը», «Ջրի աղտոտումը» և «Հին Հռոմը» մեղադրեցին «Թթվային անձրևին»:

Խմբերը համագործակցված աշխատանքով ամփոփեցին «Մթնոլորտ» թեման՝ օգտագործելով «Հնգյակի», «Վենի դիագրամ», «Քարտեզագրում», «Ապագայի անիվ» մեթոդները:

«Ելքի քարտի» միջոցով ուսուցչուհին պարզեց՝ ինչ սովորեցին դասից, և ինչ հարց մնաց անպատասխան:

Դասն ուսանելի էր, բովանդակալից:

Նպատակային օգտագործեցին դասավանդման նոր մեթոդներ ու հնարներ