ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը

Ապրիլի 8, 2022
Մշակութային լուրեր

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանն է ներկայացրել www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով: Շուտով կայքը կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Ապագայում համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև այլ լեզուներով թարգմանություն:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը տեղեկացրել է, որ երիտասարդների շրջանում նախապես հետազոտություն է իրականացվել՝ հասկանալու ոլորտում նրանց հետաքրքրությունների շրջանակը, առկա խնդիրները և կայքի միջոցով դրանց հնարավոր լուծումները. «Հաշվի առնելով ոլորտի՝ վերջին տարիների վերազարթոնքը և երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և վերարժևորման ակնհայտ միտումները, նոր շտեմարանը ձևավորվել է նոր մոտեցումներով: Այսուհետ այն կունենա իր տարբերանշանը, ժամանակ առ ժամանակ կհամալրվի նոր բաժիններով, պարբերաբար կներկայացնի ոլորտին առնչվող իրադարձություններն ու հայտարարությունները, կմեկտեղվեն ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող գիտական հոդվածները, հրապարակումները, օրենսդրությունը և այլ նյութեր»:

Ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության նոր տարբերանշանը՝ Լուսինե Թորոյանը նշել է, որ դրա համար հիմք է ծառայել գորգանախշը, որը շարունակականության, կենսունակության խորհրդանիշ է: Զարդանախշի գույները ունեն որոշակի իմաստ. հողի գույնը խորհրդանշում է ուժը, կանաչը՝ բնությունը, դեղինը՝ հայ մարդու աշխատասիրությունը:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը փառատոնին մասնակցել է առաջին անգամ և վերադարձել է մեծ հաջողությամբ՝ 12 սրահներում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության տարաբնույթ դրսևորումները, երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություները:

Աստղիկ Մարաբյանը և Լուսինե Թորոյանը շնորհակալագրեր են հանձնել «Շարժայի ժառանգության օրեր փառատոնի» հայաստանյան պատվիրակության մասնակիցներին 2022 թ. «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երեկոն ամփոփվել է ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի գեղեցիկ կատարմամբ:

Տեղեկանք: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)