ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Ապրիլի 8, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հատկանշական է համարել, որ գիտաժողովի կազմակերպումը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Թեպետ մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները նոր են բոլորել երեք տասնամյակը, սակայն հայ-չինական մշակութային առնչություններն ունեն հազարամյակների պատմություն։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, լինելով կարևոր և նշանակալից իրադարձություն, ևս մեկ անգամ վկայում է մեր սերտ և արդյունավետ համագործակցության մասին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Իր ելույթում փոխնախարարը ներկայացրել է հայ-չինական համագործակցության առկա ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ծրագրեր, Երևանում ‹‹Կոնֆուցիուսի ինստիտուտի›› և Հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը, անձնակազմերի վերապատրաստումների անցկացումը և համատեղ կրթամշակութային միջոցառումների կազմակերպումը: Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում և ձեռք բերած գիտելիքներն և հմտությունները ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու:

Արթուր Մարտիրոսյանը փաստել է՝ տարաբնույթ միջոցառումները և ծրագրերը խթանում, վերահաստատում և ամրապնդում են բարեկամական երկու երկրների կապերը: Դրանցից էր 2019 թվականին Չինաստանի մշակույթի օրերի անցկացումը, որը կարևոր և նշանակալից իրադարձություն էր Հայաստանի մշակութային կյանքում: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը համագործակցություն են սկսել նաև թարգմանության և հրատարակման ոլորտում․ այն կնպաստի երկու երկրների մշակույթի ճանաչմանը նաև գրականության ասպարեզում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-չինական համագործակցությունը կզարգանա գործող ծրագրերի զարգացման և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման շնորհիվ։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանը և այլք:

Նշենք, որ գիտաժողովը ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան օժանդակությամբ կազմակերպել են քաղաքական և ռազմավարական հետազոտությունների «Չինաստան-Հայաստան» խորհուրդը և Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…